Դոնալդ Թրամփը հանդես կգա որպես միջնորդ՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հարցում․ ԶԼՄ-ներ

07 Օգոստոսի 2025, 13:50

Քաղաքականություն

«The Washington Post»-ի հաղորդմամբ՝ այս ուրբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ որպես միջնորդ հանդես գալու երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքման հարցում:

Ենթադրվում է, որ հանդիպման ժամանակ կարող է պայմանավորվածություն ձեռք բերվել։