Դոնալդ Թրամփը պաշտոնապես դարձավ ԱՄՆ 47-րդ նախագահը

20 Հունվարի 2025, 21:24

Քաղաքականություն

Վաշինգտոնում հունվարի 20-ին տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությունը։ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնը։

«Մենք չենք մոռանա մեր Սահմանադրությունը և չենք մոռանա մեր Աստծուն։ Ես փրկվեցի Աստծո կողմից, որպեսզի Ամերիկան կրկին մեծ դարձնեմ»,- իր ելույթում ասել է Թրամփը։

Նա ձեռքը դրել է երկու Աստվածաշնչի վրա՝ հավատարմության երդում տալով Սահմանադրությանը և երկրին, ինչպես դա արեց իր առաջին երդմնակալության ժամանակ՝ 2017 թվականին։

«Ես՝ Դոնալդ Ջոն Թրամփս, հանդիսավոր երդվում եմ, որ հավատարմորեն կկատարեմ Միացյալ Նահանգների նախագահի պարտականությունները և իմ հնարավորությունների սահմաններում կպահպանեմ, կպաշտպանեմ և կաջակցեմ Միացյալ Նահանգների Սահմանադրությանը», -երդվել է նա:

ԱՄՆ փոխնախագահի պաշտոնն էլ պաշտոնապես ստանձնել է Ջեյմս Դևիդ Վենսը։