Թրամփը հնարավոր է համարել ցամաքային զորքերի ուղարկումը Իրան

06 Մարտի 2026, 15:58

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել անհրաժեշտության դեպքում ամերիկյան ցամաքային զորքերի ուղարկումը Իրան՝ ռազմական գործողության նպատակներին հասնելու համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Time ամսագրին:

«Թրամփը չի բացառել նման հնարավորությունը։ Նա հայտարարել է, որ իր կարծիքով արշավի նպատակներին կարելի է հասնել չորսից հինգ շաբաթվա ընթացքում, թեև ընդունում է, որ ժամկետները կարող են երկարաձգվել։ Նրա խոսքով՝ պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ նպատակները չեն իրականացվել»,-գրում է պարբերականը՝ վկայակոչելով Թրամփի խոսքերը ամսագրին տված հարցազրույցում։

Ըստ պարբերականի՝ եթե Իրանի իշխանությունները պահպանեն իրավիճակի վերահսկողությունը կամ ճնշեն երկրի ներսում հնարավոր բողոքի ցույցերը, Վաշինգտոնը «կարող է կանգնել մի որոշման առջև, որից նախկինում փորձում էր խուսափել՝ ուղարկել ցամաքային ուժեր»։

Թրամփը միևնույն ժամանակ ընդգծել է, որ գործողության համար ժամանակային սահմանափակումներ չի դնում․ «Ես որևէ ժամկետներ չունեմ։ Ուզում եմ դա հասցնել ավարտին»,- հավելել է նա։