Ռոստովի քաղաքային վարչակազմի ղեկավարի կողմից պատանի դաշնակահար Արա Կարապետյանն արժանացել է կրթաթոշակի

24 Փետրվարի 2024, 00:28

Մշակույթ

Դոնի Ռոստովի արվեստի, երաժշտական դպրոցների և մանկական արվեստի դպրոցների տասներեք շնորհալի սաներ 2024 թվականին քաղաքի վարչակազմի ղեկավարի կողմից ստացել են կրթաթոշակներ։ Նրանց թվում է հայ պատանի դաշնակահար Արա Կարապետյանը։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը։

Արա Կարապետյանը քաղաքային, մարզային, համառուսաստանյան ու միջազգային մրցույթների դափնեկիր է: Անցյալ տարի դարձել է «Ջազը երեխաների համար» փառատոնի դափնեկիր։