Դոնի Ռոստովում անցկացվում են հայկական մշակույթի օրեր

16 Հոկտեմբերի 2024, 10:10

Մշակույթ

Դոնի Ռոստովի Մյասնիկյանի շրջանի Չալթր հայկական գյուղում հանդիսավորությամբ բացվել են հայկական մշակույթի օրերը։ Միջոցառումը նվիրված է Դոնի հայկական բնակավայրերի հիմնադրման 245-ամյակին:

Տոնը սկսվել է Չալթր գյուղի Սուրբ Համբարձում եկեղեցում, որտեղ մատուցվել է Սուրբ Պատարագ։

Մյասնիկյանի շրջանի պատմաազգագրական թանգարանն անցկացրել է Հայաստանի վերաբերյալ էքսկուրսիա, ներկայացվել են եզակի ցուցանմուշներ՝ ազգագրական և կենցաղային իրեր, գործիքներ, դեկորատիվ և կիրառական արվեստի իրեր, ինչպես նաև 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի գյուղացիական տների ինտերիեր: