Դոնի Ռոստովում կանցկացվի ARMENIAN ETHNIC FESTIVAL խորագրով հայկական էթնիկ փառատոն

19 Հունիսի 2024, 09:52

Մշակույթ

Դոնի հայ երիտասարդության միությունը և «Մանթաշյանց» բիզնես կենտրոնը Դոնի Ռոստովում կանցկացնեն հայկական էթնիկ ARMENIAN ETHNIC FESTIVAL խորագրով փառատոնը: Այս մասին գրում է «Наша Среда onlinе»-ը:

Նշվում է, որ հանդիսատեսին սպասվում է երաժշտության, պարի և վառ հույզերի պայթյունավտանգ կոկտեյլ, մեծ թվով անակնկալներ, հայկական երաժշտության մոտիվներ, պարեր, ֆոտոզոն և այլն:

Կազմակերպիչները պատրաստել են շուկա, որտեղ կարելի է ձեռք բերել հուշանվերներ և այդպիսով աջակցել երիտասարդ ձեռներեցների գործին: Երեխաները, որոնց համար կկազմակերպվի հատուկ մանկական գոտի՝ դեմքի գրիմով և զվարճանքներով, նույնպես անուշադրության չեն մատնվի: Կկազմակերպվի նաև ցուցահանդես: