Դոնի Ռոստովում կայացել է «ARMENIAN ETHNIC FEST» հայկական էթնիկ փառատոնը

01 Հուլիսի 2024, 18:32

Մշակույթ

Դոնի Ռոստովի «Ռուսաստանն իմ պատմությունն է» պատմական այգու բակում տեղի է ունեցել «ARMENIAN ETHNIC FEST» հայկական էթնիկ փառատոնը։ Այս մասին հաղորդում է Արմավիր քաղաքի ՌՀՄ տելեգրամյան ալիքը:

Միջոցառման կազմակերպիչներն են Դոնի հայ երիտասարդների միությունը և «Մանթաշյանց» բիզնես կենտրոնը: