Դոնի Ռոստովում կտեղադրվի ԽՍՀՄ հերոս Ղուկաս Մադոյանի հուշարձանը
06 Մարտի 2025, 09:26

Դոնի Ռոստովում կտեղադրվի ԽՍՀՄ հերոս Ղուկաս Մադոյանի հուշարձանը, ով ղեկավարել է 1943 թվականին Ռոստովի երկաթուղային կայարանի 6-օրյա պաշտպանությունը։ Պատերազմի ժամանակ նա հասել է Լեհաստան, որտեղ 1944 թվականին ծանր վիրավորվել է։
Բրոնզաձույլ արձանի հեղինակը քանդակագործը Ներսիկ Կիրակոսյանն է։
«Իհարկե, հերոսական պաշտպանության ժամանակ նա բոլորովին այլ տեսք ուներ՝ մրոտված, չսափրված։ Իր հուշերում Մադոյանը գրել է, որ իր հրամանատար գեներալ Գերասիմենկոն նույնիսկ անմիջապես չի ճանաչել իրեն։ Խորհրդակցություններից հետո որոշեցինք Մադոյանին պատկերել ամառային սպայական համազգեստով»,- նշել է Կիրակոսյանը։
Հուշարձանի հանդիսավոր բացումը կհամընկնի մայիսյան տոների հետ։
