Դոնի Ռոստովում կկայանա լեգենդար ըմբիշ Արմենակ Յալթիրյանի հիշատակին նվիրված հուշամրցաշար

19 Մայիսի 2024, 11:02

Սպորտ

Այս տարի մեծ ըմբիշ, հունա-հռոմեական ըմբշամարտի ԽՍՀՄ վեցակի չեմպիոն (1938-1940 թթ., 1946-1948 թթ.) և ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ ութակի չեմպիոն (1945-1952 թթ.), ազատ ոճի ըմբշամարտի խորհրդային դպրոցի հիմնադիրներից Արմենակ Յալթիրյանը կդառնար 110 տարեկան:

«Ղրիմ» մարզահամալիրում, ի պատիվ նշանակալի օրվա, կանցկացվի Մյասնիկովի շրջանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն: