Դոնի Ռոստովում կնշեն հայերի վերաբնակեցման 246-ամյակը

12 Նոյեմբերի 2025, 10:00

Մշակույթ

Դոնի Ռոստովում նոյեմբերի 14-ին կներկայացվի «Երկիր մոլորակի վրա ինչ-որ տեղ, որտեղ հայեր են ապրում» թատերականացված համերգը: Սոնյա Կիլաֆյանի ղեկավարությամբ «Հուսո աստղ» երգի-պարի թատրոնի միջոցառումը նվիրված է Դոնի Ռոստովում հայերի վերաբնակեցման 246-ամյակին:

Հանդիսատեսին հետաքրքիր ճանապարհորդություն է սպասվում՝ հին Հայաստանի լեռներից մինչև Հին Թիֆլիսի աղմկոտ փողոցները, հովվական գյուղերից ու դուդուկի ձայնից մինչև Դոնի լուսավոր ափերը, Ղրիմից մինչև Հունաստան, որտեղ հայերը գտել են իրենց նոր տունը: