Դոնի-Ռոստովում միջոցառում կանցկացվի՝ ի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու
29 Մարտի 2026, 12:30
Մարտի 29-ին՝ ժամը 14:00-ին, Դոնի-Ռոստովի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու հարակից տարածքում կանցկացվի միջոցառում՝ «Ազգի միասնության համար և ի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու» կարգախոսով։
Ակցիան, որը կազմակերպվում է Ծաղկազարդի տոնակատարությունների շրջանակում, կմիավորի Սուրբ Հայ Առաքելական Եկեղեցու թեմերը, հավատացյալներին, ինչպես նաև Ռոստովի մարզի հայկական համայնքի անդամներին։
Նախատեսվում են նաև ստեղծագործական խմբերի ելույթներ։