Դոնի Ռոստովում տեղի է ունեցել մանկավարժների մեծարում

10 Փետրվարի 2024, 13:42

Հայեր

Չալթրում՝ Մ. Սարյանի անվան արվեստի մանկական դպրոցում, տեղի է ունեցել հանդիսավոր երեկո՝ նվիրված Մյասնիկյանի շրջանի «Ուսուցչի և դաստիարակի տարվա» փակմանը:

«Մանկավարժական դեբյուտ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Անգելինա Այդինյանը: Իսկ «Տարվա ուսուցիչ» մրցույթի համայնքային փուլի բացարձակ հաղթող է ճանաչվել տարրական դասարանների ուսուցիչ Աշխեն Խոշաֆյանը:

Միջոցառմանը ներկա էին դպրոցների, մանկապարտեզների, լրացուցիչ կրթության հաստատությունների ղեկավարներ և աշխատակիցներ, կրթության բաժնի մասնագետներ, մանկավարժական աշխատանքի վետերաններ, ուսուցչական տոհմերի ներկայացուցիչներ, մասնագիտական վարպետության մրցույթների հաղթողներ:

Ռոստովի մարզի Օրենսդիր ժողովի շնորհակալագրերով պարգևատրվեցին տնօրենի արտադպրոցական և դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալներ Սիրանուշ Զաքարյանը և Ելենա Խաթլամաջիյանը: