Դոնի Ռոստովում տեղի կունենա «45 օր. պայքար հանուն ազգի» ֆիլմի բարեգործական ցուցադրությունը
03 Հոկտեմբերի 2023, 17:35
Դոնի հայ երիտասարդության միությունը հոկտեմբերի 10-ին Դոնի Ռոստովի «Большой» կինոկենտրոնում կանցկացնի «45 օր. պայքար հանուն ազգի» վավերագրական ֆիլմի բարեգործական ցուցադրությունը:
DSAM տելեգրամ ալիքը հայտնում է, որ ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Էմիլ Գիսենն է, պրոդյուսերը՝ Ասկո Հակոբյանը:
2020 թվականին, երբ Ադրբեջանը հարձակում է գործել Հայաստանի վրա, Գիսսենն անձամբ գնացել է հակամարտության գոտի՝ օբյեկտիվորեն լուսաբանելու տեղի ունեցածը։
Վավերագրական ֆիլմն էկրաններին է հայտնվել 2021 թվականին։
Ռուսաստանում այս ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա առաջին անգամ։ Այն թարգմանվել է ռուսերեն և հնչեցվել Դոնի հայ երիտասարդության միության թիմի կողմից։
Կինոդիտումից ստացված բոլոր միջոցներն ուղղվելու են Արցախից բռնի տեղահանվածներին: