Դու մի լավ բան արե՞լ ես, որ ժողովուրդը քեզ հետ լինի․ քաղաքացիները՝ Փաշինյանին
15 Հունվարի 2026, 16:10
Լոռու մարզի բնակիչները կիսվել են իրենց կարծիքով այն մասին, թե ինչ կասեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եթե նրան հանդիպեին։ Հարցման մասնակիցներն ընդգծել են իրենց անհամաձայնությունը որոշ քաղաքական հարցերում, ինչպես նաև կարևորել են երկրի և ժողովրդի շահերի առաջնահերթությունը։
Քաղաքացիներից մեկը, մասնավորապես, նշել է․ «Արցախը հանձնեց, հիմա էլ ուզում է Սյունիքը, Զանգեզուրը, Սևանը տա։ Թող խելքը գլուխը հավաքի, լավ մտածի, որ ժողովուրդն էլ մի 5 ամսից իրան ընտրի։ Ասում է՝ ժողովուրդը ինձ հետ է, ո՞նց է քեզ հետ, դու մի լավ բան արե՞լ ես, որ ժողովուրդը քեզ հետ լինի»։
Մեկ այլ բնակիչ էլ ընդգծել է՝ նրան հանդիպելու դեպքում կասի․ «Եթե նորից ընտրվես, աշխատիր նախկին սխալները չկրկնել»։
Մանրամասները՝ տեսանյութում։