Կցանկանայի շարունակել փոխշահավետ աշխատանքը եղբայրական հարաբերություններում. Ալեքսանդր Դուդչակ
23 Օգոստոսի 2024, 22:42
ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Դուդչակը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին։
«Կարելի է ասել, որ կողմերը փորձում են պահպանել պարկեշտության և դիվանագիտության սահմանները միմյանց հետ շփվելիս։ Ռուսաստանը միշտ բաց է երկխոսության համար և անկեղծորեն ցանկանում է վերականգնել կայուն խաղաղությունը տարածաշրջանում։ Դա միանշանակ է և կասկածի ենթակա չէ։ Իսկ Փաշինյանը հանդես է գալիս նման տեքստերով, այդ ոգով, իր դիրքին, զբաղեցրած պաշտոնին համապատասխան։ Նա ցանկանում է շարունակել զբաղեցնել վարչապետի պաշտոնը և շարունակել Հայաստանի շեղումը դեպի Արևմուտք։
Կողմերը (Ռուսաստանն ու Հայաստանը) պետք է հանդիպեն: Իսկ Փաշինյանը կխոսի այս մասին, որ այո, պետք է հանդիպել, ի վերջո, Ռուսաստանում ապրում ու աշխատում են հսկայական թվով հայեր։ Իսկ Հայաստանը Եվրասիական ինտեգրացիոն ասոցիացիայի անդամ է։ Եվ պարզ է, որ Փաշինյանը չի կարող անտեսել իր քաղաքացիներից շատերի կարծիքը, նրանց բացարձակապես ոչ մի խնդիր պետք չէ Ռուսաստանի հետ: Սա պետք է Արևմուտքին, և Փաշանյանը հաճախ խաղում է Արևմուտքի հետ։ Իհարկե, կցանկանայի շարունակել փոխշահավետ աշխատանքը եղբայրական հարաբերություններում։ Սա, ընդհանուր առմամբ, նորմալ դիրքորոշում է»,- ասել է Դուդչակը։