Դուդուկ. հայի hոգու ձայնը՝ Փասադենայում
19 Նոյեմբերի 2024, 22:30
Փասադենայում «Վաչե և Թամար Մանուկյան» (ՀԲԸՄ) արվեստի կենտրոնում տեղի է ունեցել «Հայի hոգու ձայնը» դուդուկի երեկո։ Համերգի նախաձեռնողն է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանն իր «Dudukman Production»-ով՝ համագործակցությամբ «Armenian Kids Festival»-ի։
Համերգը սկսվել է Մեսրոպ Մաշտոցի «Ողորմեա ինձ Աստված» շարականով՝ կամերային երգչախմբի և Էմանուել Հովհաննիսյանի կատարմամբ։
Կազմակերպիչները համերգի ընթացքում հյուրերին տեսանյութերով ծանոթացրել են դուդուկի պատմության և զարգացման ընթացքին, ներկայացրել են դուդուկահար վարպետների կենսագրությունները: Ամերիկահայ դուդուկահարները կատարել են աշուղ Շերամի, Սայաթ Նովայի, Վաչե Հովսեփյանի, աշուղ Համազասպի և Վիգ Զարթմանի ստեղծագործությունները:
Երեկոյի ամենահուզիչ պահը Էմանուել Հովհաննիսյանի հիմնած «Նոր սերունդ» դուդուկահարների անսամբլի ելույթն էր:
Լեփ լեցուն դահլիճը մոտ երկու ժամ տարբեր երաժիշտների կատարմամբ վայելել է ազգային նվագարանի հրաշք հնչյունները։