«Դուդուկը նվագախմբի հետ» համերգ՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում
05 Հոկտեմբերի 2024, 14:11
Հոկտեմբերի 12-ին Մելնիկովի թատրոնի բեմ դուրս կգան Արսեն Կոստանյանը և Սանկտ Պետերբուրգի «Olympic orchestr» երաժշտական խումբը:
Համերգի ընթացքում կհնչեն Բախի, Դվորժակի, Ալբիոնիի, Ռախմանինովի, Պիացոլայի ստեղծագործությունները, «Տիտանիկ», «Շինդլերի ցուցակը», «Գլադիատոր» հայտնի ֆիլմերի երաժշտությունը՝ հայկական մոտիվներով:
Արսեն Կոստանյանը երաժիշտ, գործիքավորող և կոմպոզիտոր է Հայաստանից, ով վարպետորեն տիրապետում է փողային գործիքներին (դուդուկ, շվի, հայկական ֆլեյտա):
Նշվում է, որ «Դուդուկը նվագախմբի հետ» համերգային ծրագիրը նոյեմբերի 30-ին կներկայացվի նաև Սանկտ Պետերբուրգում։