«Դուք բոլորդ կմեռնեք». իսրայելցի ծայրահեղականները փորձել են հայերին դուրս մղել Կովերի պարտեզի տարածքից
06 Նոյեմբերի 2023, 09:53
Նախօրեին ժամը 15:00-ի սահմաններում մի խումբ իսրայելցի ծայրահեղականներ զենքով և շներով ժամանել են Կովերի պարտեզ։ Այս մասին հայտնում է X միկրոբլոգի հայ համայնքի էջը։
«Նրանցից մեկը՝ Դենի Ռոթմանը, պահանջել է հեռացնել հայերին. «Սա մեր հողն է, անհապաղ լքեք տարածքը»։
Հայերը հրաժարվել են հեռանալ՝ պատճառաբանելով, որ գտնվում են օրինականորեն իրենց պատկանող տարածքում։ Իրավիճակը հանդարտեցնելու համար դեպքի վայր է ժամանել իսրայելական ոստիկանությունը։
Հայ իրավաբանների խմբի ղեկավար Գառնիկ Քերքոնյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել Երուսաղեմի իրավաբանական թիմի անդամների և տեղի հասարակական ակտիվիստների հետ՝ քննարկելու հետագա իրավական գործընթացները:
Այս պահին վերաբնակիչները լքել են տարածքը: Այս մասին ասվում է հաղորդագրության մեջ։