Դուք ցանկանում եք, որ այս մարդը Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից որեւէ խելամիտ բա՞ն անի․ Սեմյոն Բաղդասարով

28 Հունիսի 2023, 22:22

Քաղաքականություն

Դուք զարմացած եք մի մարդու գործողությունների վրա, ով ամենայն լրջությամբ կարծում է, որ Հայաստանի զինանշանը չի համապատասխանում հայկական շահերին, որ Հայաստանի պատմությունն, ընդհանրապես, սկսվել է 1991 թվականից:

Alpha News-ի հետ զրքույցում ասել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը՝ անդրադառնալով պաշտոնական Երևանի գործողություններին եւ այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Էրդողանին և նրան շնորհավորել Կուրբան բայրամի կապակցությամբ, ու դատելով առկա տեղեկություններից, Թուրքիայի նախագահին շնորհավորելու ցանկության մեջ անգամ առաջ է անցել Իլհամ Ալիևից։

«Իսկ մինչև 1991 թվականը ո՛չ հայ ժողովուրդ կար, ո՛չ Մեծ Հա՞յք, չկայի՞ն հայոց մեծ թագավորական տոհմեր, անգամ Նոյան տապա՞նը չկար Արարատ լեռան վրա։ Իսկ հիմա դուք ցանկանում եք, որ այս մարդը Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից որեւէ խելամիտ բա՞ն անի։ Ես բազմիցս խոսել եմ այն մասին, թե ինչի կհանգեցնի Թուրքիայի հետ սիրախաղը, թե ինչ արվեց 2018-2020 թվականներին հայկական բանակի հետ, որից հետո այն դարձավ տարածաշրջանում ամենաթույլը, վերածվեց Աստված գիտե, թե ինչի։

Իսկ 2020 թվականից մինչև 2023 թվականը կարո՞ղ էին միջոցներ ձեռնարկել Հայաստանի ազգային և ռազմական անվտանգության ամրապնդման համար։ Ինչպե՞ս կարելի է հուսալ, որ վատ զինված 40-45 հազարանոց հայկական բանակը կկարողանա որևէ դիմադրություն ցույց տալ։ Ինչո՞ւ այս մարդը ոչինչ չի անում: Ինչու՞ Հայաստանի հարավում չեն ստեղծվում ինքնապաշտպանական ստորաբաժանումներ, որոնք չեն վարժեցվում ուվերազինվում այնպիսի մեխանիզմներով, որոնք իրենց արդյունավետությունն են ցույց տվել նույն Մերձավոր Արևելքում ։ Այդ բոլոր ջոկատները գերազանց արդյունք են ցույց տվել Եմենի, Իսրայելի, Իրաքի, Լիբիայի իրադարձությունների ժամանակ։ Հայաստանում որևէ մեկն ուսումնասիրո՞ւմ է այս ամբողջ տեղեկատվությունը։

Չէ՞ որ Լիբանանում մեծ հայկական սփյուռք կա, և Դաշնակցություն կուսակցությունը մեծ ազդեցություն ունի այնտեղ։ Կարելի է չէ՞ ինչ-որ բան ուսումնասիրել, ինչ-որ բան անել: Բայց բանն այն է, որ ոչ ոք չի ցանկանում դա անել։ Չես կարող հույս ունենալ, որ ինչ-որ մեկը կպաշտպանի քո ժողովրդին՝ լինի Ամերիկայում, Ռուսաստանում, թե Եվրոպայում»,- ընդգծել է Սեմյոն Բաղդասարովը։