Դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները կտեղափոխվեն ՀՀ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ․ Արցախի ՏՇ
24 Սեպտեմբերի 2023, 13:14
Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ կիրականացվի վերջին ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և հանրապետությունից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում ՀՀ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:
Բնակչության մյուս խմբերի տեղափոխման մասին կառավարությունը առաջիկայում հանդես կգա տեղեկատվությամբ: