Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը
10 Հոկտեմբերի 2025, 11:05
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) պետությունների ղեկավարների գագաթնաժողովը մեկնարկել է Դուշանբեի Ազգերի պալատում։ Հանդիպումը սկսվել է լուսանկարվելու արարողությամբ։
Գագաթնաժողովն անցկացվում է փակ ձևաչափով։
Նիստին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի ղեկավարները։