Դպրոցական Դավիթը կալանավորվեց. տղային սպառնում է 2-5 տարվա ազատազրկում
01 Ապրիլի 2026, 17:14
18-ամյա դպրոցական Դավիթը Մինասյանը 2 ամսով կալանավորվել է: Տղան «Արմավիր» ՔԿՀ դեռ չմտած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց:
Զույգ եղբայրներ Դավիթն ու Միքայելը Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասնակիցներն են։ Պատարագի ժամանակ նրանք արձագանքել են Նիկոլ Փաշինյանի և նրա քարոզչական խմբի առաջացրած իրարանցմանը: Եղբայրներին ձերբակալել են, սակայն Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքն ու 5 մլն դրամ գրավը։
Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցու միջադեպից նոր տեսանյութ է տարածվում սոցցանցերում: Կադրերում երևում է, որ եկեղեցում մարդկանց միջով անցնելիս Փաշինյանին ուղեկցող անձանցից մեկը մոտենում և ուժեղ հարվածում է 18-ամյա տղային։
Մարդիկ սրտնեղած են․ տղաները, որոնք երբեք ագրեսիվ վարքով աչքի չեն ընկել ու ամեն կիրակի մասնակցում են պատարագի, չէին կարող պատկերացնել, որ Ծաղկազարդի կիրակին կավարտվի բանտով։