Դրական ոչ մի բան չեմ տեսնում դեռևս․ Սպիտակ քաղաքի բնակիչները՝ «Թրամփի ուղու» մասին
09 Հոկտեմբերի 2025, 23:00
Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչները մտահոգված են Ադրբեջանին Սյունիքով միջանցք տալու ՀՀ կառավարության որոշումից։ Հարցին, թե Հայաստանն ինչ օգուտ կունենա այդ ճանապարհից, նշում են․
«Չեմ կարող պատասխանել Ձեր հարցին։ Դժվարանում եմ, որովհետև մենք մեծ թվով հերոսներ ենք ունեցել՝ օրինակ Վազգեն Սարգսյան, նրա նպատակը այլ է եղել։ Մենք մեծ հույսեր էինք կապում, պիտի ծաղկեր Հայաստանը, բայց այս հարցը ինձ շատ է հուզում, դրական ոչ մի բան չեմ տեսնում դեռևս»։
Մեկ այլ քաղաքացի էլ նշում է․ «Ոնց որ մեր դարպասները բացենք թուրքերի առաջ, ասենք՝ օգուտ պիտի ունենանք, ի՞նչ օգուտ»։
Մանրամասները՝ տեսանյութում։