Դրանում է քաղաքական պետական գործչի և երկրի շահերի մասին չմտածող անձի տարբերությունը. Զախարովան՝ Փաշինյանին

05 Սեպտեմբերի 2023, 16:35

Քաղաքականություն

Պետք է կրել պատասխանատվություն և մեղքն ուրիշի վրա չբարդել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ վերջին հայտարարությունները:

«Ամփոփելով այս բոլոր հայտարարությունները՝ կասեմ, որ պետք է կարողանալ պատասխանատվություն կրել սեփական արարքների համար, այլ ոչ թե մեղավորներ փնտրել՝ դա անելով անվերջ և ամեն առիթով։

Պետք է ստանձնել սեփական պատասխանատվությունը և մեղքը կամ պատասխանատվությունը ուրիշի վրա չբարդել: Հենց դրանում է քաղաքական գործչի, պետական գործչի և երկրի շահերի մասին չմտածող անձի տարբերությունը։ Հակառակ դեպքում՝ դա մի քիչ նման է վատ պարողի մասին պատմությանը»,- շեշտել է Զախարովան։