Դրանք կամ «Գորշ գայլեր» էին, որոնք արգելված չեն Շվեդիայում, կամ ադրբեջանամետ ակտիվիստներ․ Լուսինե Դժանյան
22 Դեկտեմբերի 2023, 01:00
Ինչպես այսօր հայտնի է դարձել, Շվեդիայում վանդալները թալանել են Սյոդերտելյե քաղաքի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցին: Հանցագործները մուտք են գործել եկեղեցի և գողացել նյութական և մշակութային արժեք ներկայացնող իրեր։
Alpha News-ի ուղիղ եթերում Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչ, ակտիվիստ Լուսինե Դժանյանը մեկնաբանել է հայկական եկեղեցու նկատմամբ իրականացված վանդալիզմի ակտը:
«Այս պահին հայտնի է, որ Հայ Առաքելական եկեղեցին ենթարկվել է վանդալիզմի և հարձակման ակտի։ Դա տեղի է ունեցել, ինչպես հասկանում եմ, ուշ երեկոյան, ավելի ճիշտ՝ գիշերը, երբ անհայտ չարագործները ներխուժել են այնտեղ։ Ոստիկանության կայքում հրապարակել են վնասված բանալու անցքի և դռան լուսանկարը, նաև կարդացել եմ, որ եկեղեցուց արժեքներ են գողացել։
Այս ամենը ընկալվում է ոչ միայն որպես պարզապես նյութական արժեք ներկայացնող արժեքների գողություն, այլ նաև որպես կրոնի ազատության դեմ գործողություն: Շվեդիայում հայկական փոքր համայնք կար, բայց Սիրիայի պատերազմից հետո մեծ թվով հայեր եկան այստեղ։ Բայց հարցն այլ բան է, այն է, որ երբ 2020 թվականին Ալիևը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, այն ժամանակ Շվեդիայի հայերը սկսեցին ելույթ ունենալ, դուրս գալ հանրահավաքների, ես անձամբ գնացի թուրքական և ադրբեջանական դեսպանատների մոտ։ Եվ այդ ժամանակ, դեռ երեք տարի առաջ, հարձակումներ սկսվեցին հայերի դեմ, հայ ակտիվիստների դեմ, հարձակումներ սկսվեցին Ստոկհոլմի հայկական գերեզմանատների վրա։
Իսկ վերջին անգամ նման հարձակումներ եղել են բառացիորեն այս տարվա սեպտեմբերին, երբ անհայտ են, բայց կարելի է ենթադրել, որ դա եղել է կամ թուրքական ծայրահեղ աջակողմյան «Գորշ գայլեր» կազմակերպությունը, որն այստեղ արգելված չէ, կամ ադրբեջանամետ ակտիվիստներ, որոնք հարձակվել են հայկական գերեզմանների վրա։
Իսկ երբ մենք ակցիա էինք անում շրջափակման դեմ, այն ժամանակ անձամբ իմ դեմ մի քանի հարձակումներ կատարվեցին այն բնակարանի վրա, որտեղ ես ապրում եմ, և մի քանի անգամ անընդմեջ մարդիկ եկան և քարերով բարիկադավորեցին մուտքը։ Այսինքն, անձամբ ես քաղաքական ակտիվիստի իմ դիրքորոշումից տեսնում եմ, որ սա պարզապես պատահական զուգադիպությունների շղթա չէ, սա Շվեդիայի ամբողջ հայ համայնքի հետապնդումների հստակ շղթա է, և ազդակներ բոլոր հայերին», — ասել է Լուսինե Դժանյանը։