«Արտաքուստ փխրուն, ներքուստ՝ ուժեղ». Ադելիա Պետրոսյանը հարցազրույց է տվել The Voice Mag-ին

17 Ապրիլի 2025, 00:20

Սպորտ

Հայազգի գեղասահորդուհի, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը հարցազրույց է տվել «The Voice Mag» ամսագրին։ Լուսանկարների հեղինակը Կոնստանտին Սորոկինն է։

««Արտաքուստ փխրուն, ներքուստ՝ ուժեղ» արտահայտությունը ճշգրիտ նկարագրում է հայտնի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանին: Նրա շագանակագույն աչքերի փայլը, կարմիր շրթներկը, կանացիությունն ու ամեն շարժման մեջ ներդրված նրբագեղությունը՝ հենց այսպես ենք ճանաչում և սիրում նրան այսօր»,- այս խոսքերով է սկսվում ամսագրի հրապարակումը հայտնի երիտասարդ գեղասահորդուհու մասին: