Ադրբեջանը ձերբակալված լրագրողների թվով եվրոպական երկրների առաջին հնգյակում է
08 Հունվարի 2025, 15:27
Ադրբեջանը ձերբակալված լրագրողների թվով եվրոպական երկրների առաջին հնգյակում է: Այս մասին ասվում է Լրագրողների միջազգային ֆեդերացիայի տարեկան զեկույցում։
2024 թվականին, ըստ հետազոտության, ամբողջ աշխարհում ձերբակալվել է 516 լրագրող։ Ցուցանիշը վկայում է կտրուկ աճի մասին՝ համեմատած 2023 թվականի (427 մարդ) և 2022 թվականի (375) հետ։ Վարկանիշի առաջին տեղը զբաղեցնում Է Չինաստանը, որտեղ բանտերում պահվում է ԶԼՄ-ների 135 աշխատակից: Երկրորդում տեղում Իսրայելն է՝ 59 պաղեստինցի լրագրողով, երրորդում՝ Մյանմարը, որի բանտերում գտնվում է 44 լրատվամիջոցի ներկայացուցիչ։
Ադրբեջանական բանտերում կա 25 լրագրող: Ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովը Բաքվի պահանջով ձերբակալվել է Վրաստանում։ Ձերբակալված լրագրողների թվով Ադրբեջանը Ռուսաստանի, Բելառուսի և Թուրքիայի հետ միասին Եվրոպայում երկրների առաջին հնգյակում է:
Նշվում է նաև, որ 2024 թվականին աշխարհում սպանվել է 122 լրագրող և լրատվամիջոցների աշխատակիցներ, որոնցից 14-ը՝ կանայք։