Ձերբակալվել է ՀԷՑ-ի Մուսալեռի մասնաճյուղի գլխավոր ինժեները. փաստաբան

08 Հուլիսի 2025, 14:43

Քաղաքականություն

Իրավապահները ձերբակալել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի Մուսալեռի մասնաճյուղի (Արմավիրի և Արագածոտնի մարզեր) գլխավոր ինժեներ Արա Ավագյանին և տեղափոխել Զեյթունի քննչական բաժին: Այս մասին հայտնել է փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ այս պահին փաստաբանները փորձում են ներս մտնել՝ հասկանալու, թե ինչ գործի շրջանակներում են Ավագյանին ձերբակալել, սակայն դա մինչ այս պահը արգելվել է: