Ձերբակալվել է Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու մեջ կասկածվող 4 անձ. ՆԳՆ
12 Դեկտեմբերի 2025, 19:42
Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ և համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների հետ, ձերբակալել են Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու մեջ կասկածվող անձանց։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։ Նրանք կներկայացվեն Քննչական կոմիտե»,- գրել է Սարգսյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 8-ին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ մի խումբ դիմակավորված անձինք հարձակվել են նախկին պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Միհրան Հակոբյանի վրա ու ծեծել նրան: