Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվը

15 Հոկտեմբերի 2025, 10:38

Քաղաքականություն

Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը: Այս մասին Alpha News-ին հայտնել են Մայր Աթոռից:

Խուզարկել են նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը: Նրան տարել են քննչական բաժին։

Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը Վեհափառի քրոջ որդին է: