Ձեռքս կոտրվի, թե Նիկոլին ընտրեմ. հարցում Լոռիում

23 Մարտի 2026, 15:00

Քաղաքականություն

Լոռիում անցկացված հարցման ժամանակ բնակիչները հայտնել են, որ գալիք ընտրություններում իշխանությունները չեն կարող ստանալ իրենց քվեն:

Բնակիչները չեն ներում գործող իշխանությանն Արցախի հանձնումն ու հազարավոր երիտասարդների կյանքերի կորուստը. «Չի կարելի մոռանալ նրանց արյունը… մորթեցին, տվեցին»:

Բնակիչներից մեկի խոսքով՝ քանի դեռ գերիները չեն վերադարձվել, խաղաղություն չի կարող լինել:

Մարդիկ մտավախություն ունեն, որ ՀՀ ինքնիշխան տարածքները՝ Մեղրին, Գորիսը և այլ բնակավայրեր, վտանգված են:

«Ձեռքս կոտրվի, թե Նիկոլին ընտրեմ: Ի՞նչ խաղաղություն, երբ մորթեցին ու տվեցին։ Ինչո՞ւ չի ասում՝ մինչև գերիներին բաց չթողնեք, խաղաղություն չի լինի։ Մեզ պետք է ազատ, անկախ Հայաստան»,-ասել է հարցման մասնակիցներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում: