Ձկնաբույծների բողոքը շարունակվում է. նրանք երթով շարժվում են դեպի ՀՀ կառավարության շենք

22 Դեկտեմբերի 2023, 11:27

Քաղաքականություն

Ձկնաբույծներն այս պահին բողոքի երթ են իրականացնում: Նրանք շարժվում են դեպի ՀՀ կառավարության շենք։

Ձկնաբույծները պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք պահանջում են, որ չեղարկվի ԱԺ-ում ընդունված ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ օրենքը:

Ոլորտի ներկայացուցիչները դժգոհ են այս նախագծից, պատրաստ են անցնել ջրի խնայողության, սակայն իրենց նախընտրած տեխնոլոգիայով:

Հիմա եթերում