Ձմերուկ վաճառելուց, մեքենաներ լվանալուց հետո գնաց սեփական բիզնեսի հետքերով

12 Մայիսի 2023, 21:25

Հայեր

Հարություն Նազարյանը ծնվել է Ուզբեկստանում։

Դեռահաս տարիքում տղան գումար էր վաստակում ձմերուկ վաճառելով, մեքենաներ լվանալով, ապրանքներ փաթեթավորելով, մատուցող էր աշխատում սրճարանում և նույնիսկ էքսկուրսիաներ էր վարում՝ օտարերկրացիներին պատմելով իր հայրենի քաղաքի մասին:

Երիտասարդը չի հրաժարվել սեփական բիզնեսը ձեռք բերելու մտքից և աշխատավարձի մի մասն առանձնացրել է։

Կուտակելով անհրաժեշտ գումարը՝ Հարությունը ստեղծեց սեփական կայքը՝ առցանց խաղեր վաճառելով։

2014 թվականին իր ընկերներից մեկի խորհրդով Հարութը չնչին գումարով բիթքոյններ է գնել։

Երեք տարի անց կրիպտոարժույթի փոխարժեքը հանկարծակի սկսեց աճել, ինչը Նազարյանին ավելի շատ դրդեց զբաղվել այդ բիզնեսով։ Տղան որոշեց վաճառել տունը և ամբողջ գումարը ներդրեց կրիպտոարժույթում՝ ժամանակի ընթացքում ստանալով բազմամիլիոնանոց շահույթ: