Ձնահոսքի պատճառով Վերին Լարս տանող ճանապարհը երկկողմանի փակվել է

06 Հունիսի 2024, 12:55

Քաղաքականություն

Ռազմավիրական ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է ԱԻՆ Հյուսիսային Օսիայի մամուլի ծառայությունը։

«Վրաստանի տարածքում ձնահյուսի պատճառով, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները, 2024 թվականի հունիսի 6-ի ժամը 08:00-ից մինչև հատուկ կարգադրություն արգելվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածում Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ», — ասված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ ճանապարհը փակ է ցանկացած տեսակի տրանսպորտի համար։