Ձյուդոիստ Արման Ադամյանը համալրել է ԲՄԱ-ի մարզչական շտաբը

25 Հուլիսի 2024, 09:14

Սպորտ

ԲՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռոման Ռոտենբերգն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ ռուս ձյուդոիստ Արման Ադամյանը համալրել է թիմի մարզչական շտաբը։

«Մեր մարզչական շտաբն ուժեղացել է. մեզ հետ կաշխատի ձյուդոիս, աշխարհի չեմպիոն Արման Ազատի Ադամյանը։ Բարի գալուստ մեր ընտանիք»,- գրել է Ռոտենբերգը։