Ձյուդոիստ Ստանիսլավ Սարդարյանը՝ Իժևսկի մրցաշարի հաղթող

03 Հոկտեմբերի 2024, 17:35

Սպորտ

Իժևսկում սեպտեմբերի 27-29-ը տեղի են ունեցել ձյուդոյի համառուսաստանյան մրցումներ պատանիների և մինչև 21 տարեկանների միջև՝ նվիրված Ռուսաստանի հերոս Մ.Տ. Կալաշնիկովի հիշատակին: Այս մասին գրում է «Ставропольская правда»-ն:

Մինչև 60 կգ քաշային կարգում մրցաշարի հաղթող է դարձել Ստանիսլավ Սարդարյանը: Բացի մրցանակից, Ստանիսլավը նվաճել է նաև երկրի պատանեկան առաջնության ուղեգիր, որը կկայանա նոյեմբերին Ռյազանում:

Մրցաշարին մասնակցել է 112 մարզիկ Ռուսաստանի 4 դաշնային շրջաններից: