Ե՞րբ կմեկնարկի 2023 թ-ի սեպտեմբերի չվճարված կենսաթոշակների, նպաստների վճարման գործընթացը․ Արցախի ՏՇ-ն մեկնաբանում է

26 Օգոստոսի 2024, 13:05

Տնտեսություն և Բիզնես

Արցախցիներին 2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված կենսաթոշակների, նպաստների և «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից վճարման ենթակա այլ գումարների (տվյալ ամսվա վճարացուցակներում ընդգրկված անձանց) վճարման գործընթացը կմեկնարկի սույն թվականի օգոստոսի 27-ին: 

Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։

«Համապատասխան գումարները կփոխանցվեն քաղաքացիների բանկային հաշիվներին», — ասված է հաղորդագրության մեջ: