ԵԱՀԿ անդամ երկրներին հիշեցրել ենք եռակողմ հռչակագրի կետերից մեկը. Էմմիյան
01 Սեպտեմբերի 2025, 20:00
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը նամակներ է հղել ԵԱՀԿ-ի անդամ երկիրների դեսպաններին: Թեմայի շուրջ Alpha News-ը զրուցել է ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմնի ատենապետ Վահրամ Էմմիյանի հետ:
Նա նշել է, որ երկու դեսպան հաստատել են՝ ստացել են նամակը և խոստացել այն փոխանցել իրենց իշխանություններին:
«Ընդհանուր առմամբ 24 դեսպանի ենք ուղարկել նամակը: ԵԱՀԿ անդամ երկրներին հիշեցրել ենք եռակողմ հռչակագրի կետերից մեկը՝ կողմերը խաղաղությանն ուղղված հավելյալ քայլեր պետք է անեն: Բայց ինչպե՞ս պետք է խաղաղություն հաստատվի, եթե Հայաստանում Ադրբեջանի կողմից բռնազավթված հողեր կան»,- ասել է Էմմիյանը:
Պատասխանելով հարցին, թե Մինսկի խմբի լուծարումից ինչ է շահելու Հայաստանը, Էմմիյանն ասել է, որ սա Ադրբեջանի նախապայմաններից մեկն էր, և միակ շահող կողմը Ադրբեջանն է:
«Եթե կողմերը որոշեն լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, դա չի կարող նշանակել, որ Արցախի հարցը փակված է: Ինչ որոշում էլ լինի, Արցախի հարցը մնալու է»,- նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: