ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել մեծացնել միջազգային աջակցությունը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին
06 Հոկտեմբերի 2023, 21:30
ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին կոչ է արել մեծացնել միջազգային աջակցությունը և մարդասիրական օգնությունը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, ովքեր ապաստան են գտել Հայաստանում։
Հավելում է, որ ԵԱՀԿ-ն աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար քաղաքական գործընթացների շարունակմանը, բանակցությունների ընթացքում ուժի կիրառումն անընդունելի է և խոչընդոտում է խաղաղության հաստատմանը։