ԵԱՀԿ-ի չգործող Մինսկի խմբի գործունեությունը պաշտոնապես դադարեցնելու ժամանակը վաղուց եկել է. Ալիև

21 Հունիսի 2024, 10:20

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ «ժամանակն է պաշտոնապես դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի և հարակից բոլոր կառույցների գործունեությունը»։

Նրա խոսքով, «տարածաշրջանում խաղաղությունն ապահովված է, խաղաղության պայմանագրի հիմքում ընկած սկզբունքները, և դրա տեքստի նախաձեռնողը ադրբեջանական կողմն է»։ Ալիևն ընդգծել է, որ «երկկողմ հիմքի վրա շարունակվում են ջանքերը խաղաղության օրակարգը առաջ մղելու համար»։

Գնահատելով խաղաղության օրակարգին նպաստելու ԱՄՆ վճռականությունը՝ Ալիևը նշել է «Հայաստանի սահմանադրության, համապատասխան օրենքների և ներքին կանոնակարգերի հիման վրա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների դադարեցման կարևորությունը՝ խաղաղության օրակարգի խթանման տեսանկյունից»։

«Վաղուց եկել է ժամանակը պաշտոնապես դադարեցնել չգործող ԵԱՀԿ Մինսկի խմբի և հարակից բոլոր կառույցների գործունեությունը, որպեսզի ամբողջությամբ փակվի ԼՂ հակամարտության էջը, որը անցյալի մասունք է», — ասել է Ալիևը։