ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը շարունակելու Հայաստանի ջանքերը մեզ մոտ հարցեր են առաջացնում. Բայրամով

13 Ապրիլի 2025, 16:08

Քաղաքականություն

Երեսուն տարվա աշխատանքի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ մի արդյունքի չի հասել, ուստի այդ միավորման գոյության անհրաժեշտությունը հարցեր է առաջացնում։ Այս մասին թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա հայտարարել է, որ Բաքվի համար անհասկանալի են խմբի գործունեությունը շարունակելուն ուղղված Երևանի ջանքերը: Արցախի հարցը, Բայրամովի խոսքով, արդեն լուծված է, և այդ տարածքները Ադրբեջանի մաս են կազմում:

«Հայաստանը նույնպես դա ընդունել է։ Նման իրավիճակում Մինսկի խմբի գործունեությունը շարունակելու Հայաստանի շարունակական ջանքերը մեզ մոտ հարցեր են առաջացնում», — ասել է նա։

Բայրամովը հավելել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր չէ, քանի դեռ հայկական Սահմանադրությունում անհրաժեշտ փոփոխություններ չեն կատարվել: