ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները փակելու որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին. Բայրամով
26 Օգոստոսի 2025, 15:55
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, թե երբ կլուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների փակման մասին դիմումն արդեն իսկ տարածվել է ԵԱՀԿ անդամ երկրների շրջանում, և որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին»,- նշել է նա:
Բայրամովը խոսել է նաև խաղաղության համաձայնագրի մասին՝ նշելով, որ մինչ այս տարվա հունվարի վերջը Հայաստանը համաձայն չէր համաձայնագրի մի շարք դրույթների հետ։
«Հայաստանը, մասնավորապես, չի ընդունել այն կետերը, որոնք վերաբերում են դատարաններից հայցերը հետ կանչելուն և սահմանին երրորդ ուժերի տեղակայումը թույլ չտալուն։ ԱՄՆ այցի շրջանակներում Դոնալդ Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը հաստատում է խաղաղության հաստատման ոլորտում Ադրբեջանի օրակարգը»,-նշել է Բայրամովը: