ԵԱՀԿ ՄԽ-ն դադարեցրել է իր աշխատանքը ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների մեղքով. Զախարովա

31 Հունվարի 2025, 14:13

Քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր աշխատանքը 2022 թվականի փետրվարին։ Եվ այն դադարեցրել է իր աշխատանք միայն ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների մեղքով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի իշխանությունների մտադրությունը՝ դիմելու ԵԱՀԿ-ին Մինսկի խմբի լուծարման հարցով։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր աշխատանքը հենց միայն ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների մեղքով։ Չնայած գործող մանդատին, նրանք, առանց որևէ խորհրդակցության, խորհրդատվության, առանց հաղորդակցության, հրաժարվեցին ռուս համանախագահի հետ շփումներից, չեղարկեցին նախկինում նախատեսված բոլոր միջոցառումները: Նրանք նույնիսկ պատճառները դեռ չեն հայտնել։ Ընդհանուր առմամբ, այն (ԵԱՀԿ ՄԽ) այսքանով էլ ավարտվեց։

Հիշեցնեմ նաև 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած իրադարձությունները, համատեղ հայտարարություն է ընդունվել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի ղեկավարի կողմից։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պարզապես կորցրել է իր գործունեության նպատակը»,- նշել է Զախարովան։