ԵԱՀԿ-ն հայտնել է Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների լուծարման մասին

01 Դեկտեմբերի 2025, 14:41

Քաղաքականություն

ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրա հետ կապված բոլոր կառույցների փակումը: Այս մասին ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։

«ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրա հարակից կառույցների փակումը 2025 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 23:59-ին՝ համաձայն Նախարարների խորհրդի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունված MC.DEC/1/25 որոշման, որն ընդունվել էր 2025 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահությանը ուղղված Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումից հետո»,- ասվում է հայտարարության մեջ:

Կազմակերպությունում նշել են, որ բոլոր վարչական ընթացակարգերի լուծարումը նշանակում է փակման գործընթացի ավարտը:

«Այս գործընթացն իրականացվել է ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների սեպտեմբերի 1-ի կոնսենսուսային որոշմամբ ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վավերացված պատմական համատեղ հռչակագրից հետո»,- նշված է հայտարարության մեջ։