ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին կմասնակցի 350 պատվիրակ. նրանց մի մասը կայցելի ՀՀ սահմաններ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է 2023-ի բյուջեի կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 120 մլն դրամ՝ այս տարվա նոյեմբերի 18-20-ին Երևանում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը անցկացնելու նպատակով:

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը Երևանում անցկացնելը հնարավորորություն կտա Հայաստանում հյուրընկալել կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների` շուրջ 350 պատգամավորներին։ Նիստի ընթացքում՝ երեք գլխադասային հանձնաժողովներում հնարավորություն կընձեռնվի քննարկել Հվ․ Կովկասի տարածաշրջանին առնչվող մի շարք հարցեր։

Նախատեսվում է անցկացնել մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների պատվիրակությունների և ՀՀ ԱԺ համապատասխան բարեկամական խմբերի միջև։

2023թ. սեպտեմբերի 11-ին Երևան են ժամանել ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Գուստավո Պարալլեսը, նիստերի համակարգող Օդիլ Լելարջը և հասարակական կապերի պատասխանատու Անժելիկա Իվանիշչևան՝ Երևանում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի կազմապերպման նախապատրաստական աշխատանքները քննարկելու, միջոցառման անցկացման վայրը տեսնելու և պայմաներին ծանոթանալու համար։

ԵԱՀԿ ԽՎ-ի կողմից ներկայացված պահանջների հիման վրա կատարվել է ծախսերի նախնական հաշվարկ, որը կազմել է մոտ 145.1 մլն դրամ, որից 25.1 մլն դրամը նախատեսվում է իրականացնել ԱԺ տնտեսված միջոցների հաշվին, 120.0 մլն դրամը՝ ՀՀ 2023 թվականի պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:

Հիմա եթերում