ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը

26 Դեկտեմբերի 2024, 12:14

Քաղաքականություն

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 25-26-ը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ քաղաք։

Պատվիրակության կազմում է նաև ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել, նախատեսում է տեսակապով մասնակցել Լենինգրադի մարզում ԵԱՏՄ գագաթնաժողովին:

«Փաշինյանի մասնակցությունը սպասվում է տեսակապի միջոցով», — ասել է գործակալության զրուցակիցը: