ԵԱՏՄ երկրներ ռուսական արտահանումը գերազանցել է 6 մլրդ դոլարը

13 Դեկտեմբերի 2025, 18:06

Տնտեսություն և Բիզնես

2025 թվականի 9 ամիսների ընթացքում ռուսական ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի մատակարարումները ԵԱՏՄ երկրներ հասել են 6,2 միլիարդ դոլարի, ինչը 17%-ով ավելի է, քան նախորդ տարի։

Հայաստանը ներմուծողների շարքում հայտնվել է վերջին տեղում. նրա մասնաբաժինը կազմել է 5% (ավելի քան 320 միլիոն դոլար), ընդ որում գնումների աճը հասել է 14%-ի։ Հիմնականում Հայաստան ներմուծվում է ցորեն, հրուշակեղեն, արևածաղկի ձեթ, թռչնամիս և խոզի միս։

Գնումների գծով առաջատարը մնում է Բելառուսը, որին բաժին է ընկնում ռուսական գյուղատնտեսական արտահանման 45%-ը։ Ապրանքների շարքում արտահանման հասույթի ծավալով առանձնանում են խոզի միսը, շաքարավազը, արևածաղկի ձեթը, ցորենը և խմիչքները, այդ թվում՝ ալկոհոլը։