ԵԱՏՄ երկրների արդյունաբերական արտադրության աճը հատկապես նկատելի է Հայաստանում
10 Ապրիլի 2024, 08:50
ԵԱՏՄ երկրների արդյունաբերական արտադրանքի աճը 2024 թվականի հունվար-փետրվարին` 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, hատկապես նկատելի է Հայաստանում։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացրած տվյալների համաձայն՝ հանրապետությունում այն աճել է 28.9%-ով։
Համեմատության համար նշենք, որ Ղրղզստանում այն կազմել է 7,8%, Բելառուսում՝ 7,1%, Ռուսաստանում՝ 6,6%, իսկ Ղազախստանում՝ 4,6%։
ԵԱՏՄ արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալն աճել է 106,6 տոկոսով։