ԵԱՏՄ երկրների աշխատավարձերի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է երրորդ տեղը
09 Սեպտեմբերի 2024, 18:30
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Բելառուսում և Ռուսաստանում աշխատավարձերի վերաբերյալ տվյալները։
Նշվում է, որ 2024 թվականի հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ԵԱՏՄ բոլոր երկրներում միջին ամսական աշխատավարձն աճել է։
Ըստ նախնական տվյալների՝ 2024 թվականի հունվար-հունիս ամիսների համար ԵԱՏՄ երկրների աշխատավարձերի վարկանիշը դոլարով հետևյալն է.
- Ռուսաստան (922 դոլար);
- Ղազախստան (875 դոլար);
- Հայաստան (704 դոլար);
- Բելառուս (666 դոլար);
- Ղրղզստան (398 դոլար):