ԵԱՏՄ երկրների տնտեսությունների աճի տեմպերը գերազանցում են միջին համաշխարհայինին. ՌԴ վարչապետ

01 Հոկտեմբերի 2024, 12:15

Քաղաքականություն

10 տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը՝ որպես ինտեգրացիոն նախագիծ, կայացել է և հաջողությամբ աշխատում է, այն ավելի ու ավելի ճանաչելի է դառնում աշխարհում: Այս մասին Երևանում Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստում ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Նշել է նաև, որ ԵԱՏՄ երկրներին հաջողվել է կառուցել փոխգործակցության մոդել, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի բարձր մակարդակ:

Միշուստինը հիշեցրել է ՌԴ նախագահ Պուտինի խոսքերն այն մասին, որ ԵԱՏՄ-ն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու ձևավորվող բազմաբևեռ աշխարհի հզոր, ինքնաբավ բևեռներից մեկը։

Հիմա եթերում